Ստեպանենկոն և աղջիկը միավորվել են ընդդեմ Պետրոսյանի
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի միակ դուստրը Ամերիկայից վերադարձել է Ռուսաստան և մնում է Ելենա Ստեպանենկոյի մոտ: dni.ru-ի հաղորդմամբ, մեծ ունեցվածքի համար վեճում Վիկտորինան անցել է մոր կողմը և Պետրոսյանի հետ չի խոսում:
Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող Դմիտրի Բորիսովի «Թող խոսեն» հայտնի սկանդալային շոուում քննարկվել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման խնդիրը: Զույգը 30 տարի ամուսնացած է եղել, բայց վերջերս է հայտնի դարձել, որ հումորիստները միասին չեն ապրում 2013 թվականից: Եվգենի Պետրոսյանը տարվել է իր երիտասարդ օգնականով, որը սկսել է իր կարիերան Ելենա Ստեպանենկոյի կայքում որպես ադմինիստրատոր: Այժմ նա Պետրոսյանի թատրոնի տնօրենն է: Դեկտեմբերի սկզբին 30-ամյա Տատյանա Բրուխունովան և 74-ամյա Պետրոսյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Ստեպանենկոյից նա բաժանվել էր 2018-ի աշնանը: Մնում է բաժանել միայն ունեցվածքը, որը գնահատվում է մեկուկես միլիարդ ռուբլի՝ յոթ բնակարան Մոսկվայում, շքեղ առանձնատուն, մեքենաներ, անտիկվար իրեր, սրբապատկերներ, թանկարժեք իրեր և այլն: Ասում են, որ Պետրոսյանն առաջարկել է նախկին կնոջն ամեն ինչ կիսել, բայց Ստեպանենկոն ավելին է ուզում: Այժմ այս հարցի շուրջ նրանց միջև վեճեր են ընթանում:
Այս իրավիճակում Ելենայի կողմն է անցել նրանց միակ դուստրը: Նա վաղուց բնակվում է Ամերիկայում, հոր հետ տեսնվում և շփվում էր հազվադեպ: Այժմ, խոսակցությունների համաձայն, ընդհանրապես դադարել է խոսել դերասանի հետ: Շոուի ժամանակ պատմել են, որ վերջերս եկել է Մոսկվա և մնում է Ելենա Ստեպանենկոյի մոտ:
«Եվգենին ինձ ասել է, որ Վիկտորինան Մոսկվայում է, բայց իր հետ կապ չի հաստատել: Նա չգիտի, թե ինչ են Ստեպանենկոյի հետ անում, բայց նրան ասել են, որ իր դեմ ինչ-որ բան են մտածում»,- պատմել է հումորիստի ընկեր Գեորգի Տերեխովը:
Նա նշել է, որ Վիկտորինան և Ելենան շատ մոտ են:
«Բայց թե ինչու է որոշել հրաժարվել հոր հետ շփումից, անհասկանալի է»,- ասել է նա:
Պետրոսյանի մերձավոր շրջանակում ենթադրում են, որ Վիկտորինան փորձում է այնպես անել, որ ունեցվածքը բաժին չհասնի Տատյանա Բրուխունովային: Պետրոսյանի փաստաբան ասել է, որ հոմուրիստը բարդ հարաբեություններ ունի աղջկա հետ:
«Վիկտորինան բացասաբար է տրամադրված ունեցվածքի բաժանմանը: Հավանաբար, նա իրեն արդեն տեսնում է այդ ունեցվածքի ժառանգորդ: Վիկտորինան ինչ-որ պատճառով մոր կողմից է հանդես գալիս, հոր նկատմամբ շատ թշնամական է տրամադրված»,- ասել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա օգնականի հետ
- «Աստված պահապան լինի այս երկրին»: Եվգենի Պետրոսյանը շարունակում է իր բաժանորդներին ծանոթացնել Հայաստանի հետ
- «Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյան
- Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է
- Եվգենի Պետրոսյանին կինը թույլ է տվել մուտք գործել բնակարան
- Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել
- Եկեղեցին հրաժարվել է լուծարել Եվգենի Պետրոսանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան