Հարություն Հարությունյան. Զանգեր են եղել, որտեղ ուղղակի խմբագրական միջամտության փորձ է արվել
«Մեր լրագրողների հետ ամեն օր տեղի է ունենում ճնշումներ, մերժումներ, արհամարհանք իշխանության կողմից»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումներից մեկը՝ «Դեմ դիմաց»-ը փակվում է, քանի որ բանավեճին հրավիրված մյուս կողմը միշտ հրաժարվում է մասնակցել։
«Իսկ բանավեճ առանց մյուս կողմի, անիմաստ է դառնում։ Մարդիկ խուսափում են գալ, ցանկություն ունեն գալ, բայց իրենց հանձնարարված է բոյկոտել ու չգալ։ Այսպես կարելի՞ է աշխատել։ Երբ զանգահարում են ու ասում են՝ լավ, եթե մենք իրար չենք հասկանում, ուրեմն ձեզանով կզբավեն ուրիշները, սա ակնհայտ ցույց է տալիս, թե ինչպես է տրամադրված իշխանությունը»,-ասաց Հ. Հարությունյանը։
Նրա խոսքով, զանգահարողը հասարակ մարդ չէ, իշխանության ամենավերին օղակներից է։
Հ. Հարությունյանի խոսքով, հեղափոխության էյֆորիայից հետո օր օրի շատանում են իրենց խմբագրություն զանգահարողները, որոնք իրենց աջակցություն են հայտնում։
«Մեր հեռուստալսարանը շատ մեծացել է, մեր նկատմամբ լուրջ վստահություն կա։ Երեկ չէ առաջին օրվանից սկսած, մենք խմբագրությունում բազմաթիվ զանգեր են ստացել փաստաբաններից, այդ թվում անծանոթ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում»,-ասաց տնօրենը՝ նշելով, որ իրենք աշխատում են խոշորացույցի ներքո, ինչը նյարդայնացնող է։
Հարությունյանի խոսքով, սուտ են այն բոլոր հայտարարությունները, թե լրատվամիջոցներին զանգեր չեն լինում։
«Զանգեր են եղել, որտեղ ուղղակի խմբագրական միջամտության փորձ է արվել։ Ո՞նց զանգեր չկան, շատ լավ էլ կան, շատ ավելին են, քան նախկինում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «5-րդ ալիք». Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ
- «Հրապարակ». Արմեն Թավադյանը հնարավորություն չի ունենա իր ընտանիքի հետ Նոր տարին նշելու
- Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան