«Փաստինֆո». Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ամեն ամիս պարգևատրվել են ու դեռ կպարգևատրվեն
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։
Մասնավորապես՝ գրավոր հարցմամբ «Փաստինֆո»-ն խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից չուրաքանչյուրը քանի անգամ և որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։
Ի պատասխան մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգևատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգևատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։
Սակայն սա դեռ ամբողջը չէ՝ Ամանորի կապակցությամբ լինելու են նոր պարգեւատրումներ՝ նախատեսված բոլոր աշխատակիցների համար։
«Հնարավոր է տարեվերջին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվեն պարգևատրումներ»,- նշված է պատասխանում, սակայն չափի մասին մարզպետարանը նախընտրել է լռել։
Ի դեպ, մարզպետարանից չեն պատասխանել նաև հարցին, թե մարզպետը, նրա տեղակալները և գլխավոր քարտուղարը տարվա ընթացքում քանի անգամ են պարգևատրվել և որքան է կազմել նրանց պարգևավճարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին