Մշակույթ 13:30 31/12/2019 Հայաստան

Ի՞նչ գրքեր կարդալ 2020-ին

Բոլոր ժամանակներում հանգիստ անցկացնելու ամենալավ միջոցներից է նստել հանգիստ որևէ անկյուն ու  գիրք կարդալ։ Բոլոր ժամանակներում լավագույն նվերներից է գիրքը, որից միգուցե նվիրողը «դժվարությամբ» է բաժանվում, իսկ նվեր ստացողը այն մեծ սիրով է ընդունում։ Այսօր երևանյան գրախանութներում գրքերի պակաս չկա՝ և տարիքային, և ժանրային առումով, մեծ թիվ է կազմում թարգմանական գրականությունը,  հայ ընթերցողին են ներկայացվում համաշխարհային բեսթսելեր։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ընտրությունը շատ մեծ է, օրինակ, «Բուկինիստ» գրախանութում  հնարավոր է գտել ցանկացած ժանրի, ցանկացած տարիքին համապատասխան գրականություն։

Նա նշեց, որ հայ ընթերցողին ներկայացվող գրքերը պոլիգրաֆիական, տպագրական տեսանկյունից լավ են, միջազգային գրքի փառատոներում եվրոպական լավագույն հրատարակչությունների գրքերի կողքին դիտվում են հավասարը հավասարի հետ իրենց արտաքին տեսքով և որակով։

«Իսկ թե բովանդակությամբ են և ինչ որակի են թարգմանությունները, բարդ հարց է, քանի որ ով գիտի՝  թարգմանիչը գրքի բնօրինակ լեզվին տիրապետում է ամբողջությամբ, թե ոչ, թե այն գրքերն է թարգմանում, որոնք ռուսերենով կան։ Այդ դեպքում ռուսերները դառնում է միջնորդ լեզու ինչպես խորհրդային տարիներին էր»,- ասաց Վ. Խաչատրյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գրքեր խորհուրդ կտա կարդալ 2020-ին։

«2020 թվականի ընթացքում խորհուրդ եմ տալիս ընթերցել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Ջոնաթան Քոնլինի՝ վերջերս հրատարակված և արդեն բեսթսելեր դարձած այս գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Կարծում եմ՝ մեր ընթերցողին իսկապես հետաքրքիր կլինի ծանոթանալ մեծանուն բարերարի կենսագրությանը:
Խորհուրդ եմ տալիս ընթերցել նաև գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Վերջերս «Էդիթ Պրինտ»-ը հայերեն թարգմանությամբ սկսել է դետեկտիվ գրականություն հրատարակել: Խորհուրդ եմ տալիս հաջորդ տարի անպայման կարդալ Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստի «Եվ ոչ ոք չմնաց…» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել բնագրային թարգմանությամբ: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հաջորդ տարի Քրիստիից բազում անակնկալներ կլինեն:

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մարքեթինգով, վստահաբար, պետք է կարդան Ալան Դիբի՝ համաշխարհային բեսթսելեր դարձած «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը: «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանա հեշտությամբ քարտեզագրել իր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի»,- ասաց Շավարշ Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի ընթացքում հանրությանը ներկայացնելու են մի շարք ինքնատիպ գրքեր. «Հայ ընթերցողին արդեն հասցրել ենք հայերեն թարգմանությամբ Էրիխ Մարիա Ռեմարկի մի քանի ստեղծագործություն ներկայացնել: Հաջորդ տարի լույս կտեսնի Ռեմարկից միանգամից մի քանի գործ: Բացի այդ, լույս ենք ընծայել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի գործերից, և 2020-ին վերջապես մեր ընթերցողը հայերեն թարգմանությամբ կընթերցի «Միջնաբերդը»»:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը համագործակցում է տարբեր թարգմանիչների հետ, և, նրա խոսքով, իրենք միանշանակ աշխատում են միմիայն պրոֆեսիոնալների հետ:

«Մեր գերնպատակն այս համագործակցության շրջանակում մեր ընթերցողին բարձր որակի թարգմանություններ և գրքեր ներկայացնելն է»,- ասաց Շ. Կարապետյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով լռել  և խոսքի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}