Կենդանիների համար տոն՝ Բեռլինում
Ամեն տարի Բեռլինի կենդանաբանական այգիներից մեկում փղերի, ուղտերի համար զարդարում են տոնածառերը բանջարեղենով, մրգերով։ Եվրանյուզի հաղորդմամբ, չվաճառված ծառերը կենդանաբանական այգուն նվիրում են տոնածառեր վաճառողները։ Ընդունվում են միայն թարմ «նվերներ», քանի որ տներից բերվող տոնածառերը կարող են պարունակել քիմիական տարրեր կամ զարդարանքի մնացորդներ։
Սկզբում որոշ կենդանիներ զգուշանում են իրենց տարածքում ամանորյա գեղեցկուհուն տեսնելով, բայց ուշադիր դիտում են, դիպչում, հասկանում, որ ուտելու բան է և նույնիսկ համեղ է։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան