Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 16-ամյա աղջկա սպանության բացահայտումից
Հունվարի 5-ին' ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ- Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։
Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժինների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 16-ամյա աղջկա սպանության գործով 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել
- Երևանում 16-ամյա աղջկա սպանության փաստով քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին