Բոլթոնը համաձայն է ցուցմունք տալ իմպիչմենթի գործով
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իմպիչմենթի գործի վերաբերյալ:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ եթե Սենատը ինձ հարցաքննության կանչի՝ ցուցմունք տալու, ես պատրաստ եմ դա անել», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բոլթոնը բազմիցս հրաժարվել էր ցուցմունքներ տալ Ներկայացուցիչների պալատում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն իմպիչմենթի գործընթաց է սկսել նախագահ Դոնալդ Թրմափի դեմ։ Քաղաքական սկանդալի պատճառ են դարձել այս տարվա հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության հրապարակումները։ Նշվում է, որ այդ խոսակցության ժամանակ Թրամփը սպառնացել է Զելենսկուն՝ սառեցնել Կիևին տրվող ռազմական օգնությունը, ապա՝ կրկին վերականգել, եթե ուկրաինական իշխանությունները վերսկսեն հետաքննությունը ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իմպիչմենտի գործընթացը ԱՄՆ Սենատում
- Սպիտակ տունն արձագանքել է Թրամփի իմպիչմենտի քվեարկության արդյունքներին