Իրավունք 15:41 07/01/2020

ՀՀ կառավարության աշխատակազմը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորել․«Իրավական ուղի»

ՀՀ կառավարության 2019թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ Արցախում 2019թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչպետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք «Իրավական ուղի» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես նշվել է․ «Ս․թ․ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը»։ (ընդգծումը մերն է)»,- նշված է հայտարարության մեջ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ փորձելով ճշտել՝ ե՞րբ և ի՞նչ ձևով է արտահայտվել նշված կազմակերպությունների կողմից Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու ցանկությանը։

«Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված նույն գրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն պաշտոնապես ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ՝ ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ վերը նշված երկու կազմակերպությունները։

Հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը հայտնել է հետևյալը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհն հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է հաշվի առնելով մասնավորապես՝ կազմակերպությունների՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը։ Վերջիններս հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում, և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»,- նշված է հայտարարության մեջ։

Արցախում 2019 թվականի սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը եկել է վերոնշյալ կազմակերպություններից, և հաշվի առնելով Արցախի ժողովրդական զարգացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման օժանդակելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ որոշում է կայացվել դիմած երկու կազմակերպություններին էլ աջակցություն ցուցաբերել մոնիտորինգի իրականացման հարցում»։

«Ինչ վերաբերում է համապատասխան կազմակերպությունների ցանկությունների արտահայտման ձևին, ապա վերջինս տեղի է ունեցել մի շարք քննարկումների արդյունքում։ Նախքան որոշման ընդունումը կազմակերպությունների ողմից արտահայտված ցանկությունները փաստաթղթավորված չեն եղել ։

Ինչ վերաբերում է մեր հայտնած ցանկությանը, ապա ՀՀ կառավարության աշխատակազմը մերժել է մեր առաջարկությունը՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելովայն, որ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀՆ-ն ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2019 ԹՎԱԿԱՆԻՆ, գտնում ենք, որ այն չի համապատասխանում որոշման ընդունման հիմք հանդիսացած վերոնշյալ չափորոշիչներից առնվազն հիմնականին՝ այն է չունի դիտորդական առաքելության կազմակերպման փորձ կամ առնվազն չի ներկայացրել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության համար համապատասխան հիմնավորումներ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱՅՑ ՈՉ ԴՐԱ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԿԱՄ ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՐՁԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, առաջարկում ենք համապատասխան հիմնավորումներ ներկայացնել վարչապետի աշխատակազմ (․․․)։» (ընդգծումները մերն են):

Սակայն մեր մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպություններից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, պետական գրանցում է ստացել միայն 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ, հետևաբար չէր կարող որևէ ոլորտում, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ոլորտում ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ ունենալ։ Ընդ որում, այդ ՀԿ հիմնադիրները հինգ ֆիզիկական անձ են (որոնցից մեկը քաղաքացի Դանիել Իոաննիսյանն է), այլ ոչ թե մեկ այլ կազմակերպություն։

ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված մեր մեկ այլ հարցադրման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպությունների «ընտրության համար մրցույթ չի անցկացվել», իսկ Կառավարության կողմից մեզ ներկայացված չափորոշիչները «որևէ իրավական ակտով սահմանված չեն», ուստի հանրության ու շահագրգիռ կազմակերպությունների համար հասանելի չեն եղել։

Նշված փաստերի վերլուծության արդյունքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արձանագրում է հետևյալը․

1) Առանց մրցութային որևէ ընթացակարգի կամ գոնե որոշակի չափորոշիչների իրավական ամրագրման` հասարակական կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն ինքնին պետական ֆինանսական միջոցների տնօրինման լիազորության չարաշահում է և պատշաճ վարչարարության սկզբունքի խախտում։ Այլ կերպ՝ նշված երկու կազմակերպություններն ընտրվել են «ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ» ԵՂԱՆԱԿՈՎ։

2) Նշված երկու կազմակերպությունների ընտրությունը բացատրելիս ՀՀ կառավարության աշխատակազմը ներկայացրել է հիմնավորումներ, որոնք չեն վերաբերվում և չէին էլ կարող վերաբերվել այդ կազմակերպություններից առնվազն մեկին (ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ չէր կարող ունենալ 2019 թվականի հուլիսին գրանցված ՀԿ-ն):

3) Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ այդ երկու կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։

4) ՀՀ կառավարության աշխատակազմը ԱԿՆՀԱՅՏ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ է դրսևորել «Իրավական ուղի» ՀԿ նկատմամբ, քանի որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է ավելի վաղ, քան «ցանկության» հիման վրա պետական ֆինանսավորում ստացած ՀԿ-ներից մեկը։ Ընդ որում, մեր կազմակերպության համահիմնադիրներից մեկն ունի լուրջ փորձառություն ընտրական գործընթացներում դիտորդության, իսկ մյուսը՝ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

5) Նշված փաստերը պետք է ստանան նաև ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, քանի որ առերևույթ համապատասխանում են վատնման հանցակազմին՝ վերջին շրջանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից այդ հանցակազմին տրվող մեկնաբանության համատեքստում։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ իրականացնելու դիտորդական առաքելություն առաջիկայում Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններում՝ հաշվի առնելով դրանց հույժ կարևորությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Այդ մտադրությունը իրագործելու համար մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցներ՝ անկախ ՀՀ կառավարության խտրական վերաբերմունքից և հնարավոր խոչընդոտներից»,- նշված է հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}