Աբխազիայի նախագահը հրաժարվում է հրաժարական տալ
Աբխազիայի Նախագահ Ռաուլ Խաջիմբան ասել է, որ մտադիր չէ հրաժարական տալ և ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է բանակցություններում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբուին:
Ըստ նրա, Խաջիմբան հիշեցնում է ընդդիմության խոստումը՝ սպասել Գերագույն դատարանի որոշմանը՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, և խստորեն պահպանել իրավական դաշտը:
«Հասկանալով դատարանում իր պահանջների ապարդյունությունը, ընդդիմությունը որոշեց անցնել արմատական մեթոդների», - ասել է Աբխազիայի առաջնորդը:
Խաջիմբայի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք նախօրեին գրոհել էին Աբխազիայի վարչակազմի շենքը: Ցուցարարները պահանջում են նոր նախագահական ընտրություններ։
Ավելի վաղ Աբխազիայի պառլամենտը քվեարկել էր Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին։ Խաջիմբան հայտարարել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում կարող է մտցվել արտակարգ դրություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ