ԵՄ-ն Բոինգի աղետը չի համարում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատճառ
Եվրամիությունը մտադիր չէ Իրանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցներ սահմանել՝ ուկրաինական Բոինգի աղետի հետ կապված, որը խոցելու պատասխանատվությունը ստանձնել է Թեհրանը։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է Բրյուսելի աղբյուրը:
«ԵՄ-ն այս փուլում որևէ հիմք չի տեսնում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման համար՝ կապված ուկրաինական Բոինգի աղետի հետ։ Նախ պետք է ստանաք հետաքննության արդյունքները», - ասել է աղբյուրը, նշելով, որ Թեհրանի կողմից այդ ողբերգական դեպքի պատասխանատվության ճանաչումը քայլ էր ճիշտ ուղղությամբ:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինքնաթիռի վթարի և Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) ապագան կքննարկվի հունվարի 20-ին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի
- Իրանը պետք է լիովին ճանաչի մեղքը «Բոինգի» կործանման համար. Զելինսկի
- Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը