Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով. Ryanair-ի առաջին վայրէջքը «Զվարթնոց»-ում
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռը։
Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:
Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Տաթևիկ Ռևազյանն այսօր հայտնեց նաև, որ Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով։
Ավիաընկերությունը դեպի Երևան չվերթ է իրականացնելու նաև Հռոմից, որը կժամանի այս գիշեր:
Հավելենք նաև, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիություններ այսօր 4 ժամ տևողությամբ գործադուլ էին հայտարարել, որի հետևանքով հետաձգվել էր չվերթի ժամը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան