Իրավունք 16:51 14/01/2020 Հայաստան

Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, այսօր առավոտյան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ գիտակցության կորուստ է եղել, շտապ միջոցներ են ձեռնարկում: Հիմա, ըստ էության, աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա: Թե այդ դեղերի ազդեցությունը հետո ինչ հետևանքներ կառաջացնի այլ օրգանների վրա, այլ խնդիր է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ցավալին այն է, երբ պաշտպանները ժամանակին բարձրաձայնում էին՝ հղում անելով բժիշկների համապատասխան էպիկրիզներին, որ հիվանդությունների վատթարացում է գնում հենց հիվանդանոցային պայմաններում, անձը պետք է բուժումը ստանա Հայաստանի սահմաններից դուրս,  բոլորն անտեսում էին դա:

«Ավելին, նման հիվանդություններով անձին պահել կալանքի տակ և կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները մերժել, ուղղակի անթույլատրելի է: Գրիգորյանի գործը նաև ՄԻԵԴ տիրույթում է գտնվում խոշտանգման փաստի և անօրինական կալանքի հիմքով,  և նման պայմաններում ասել, որ արդարադատություն է իրականացվում, կարծում եմ, նոր Հայաստանի համար հարիր չէ»,- ասաց պաշտպանը:

Լ. Բաղդասարյանը հայտնեց, որ Մ. Գրիգորյանի գործով առաջիկա դատական նիստը նշանակված է հունվարի 21-ին: Հարցին՝ պաշտպանները կրկին  Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես կգա՞ն, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝  մենք  արդեն չպետք է միջնորդություն ներկայացնեք, դատարանն իր նախաձեռնությամբ  այդ գործառույթներն իրականացնի: Եթե թվում են, որ պետք է վաղը, մյուս օրը մեղադրեն ինչ-որ բժշկի, դա չի լինելու, գործը գտնվում է  դատարանի տիրույթում, Հայաստանը պոզիտիվ պարտավորություն ունի բխող բոլոր իրավական հետևանքներով»:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ, սակայն մերժվել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9545 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:12
Արամ Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը հետընթաց է համարում կառավարության կողմից ներկայացված «Վարչական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արտակ Զաքարյան. Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Քաղաքապետարանի անգործությունը Երևանում դժվարացրել է երթևեկությունը
Գիշերվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով առավոտյան Երևանում երթևեկությունը դժվարացել էր ու դանդաղել։ Քաղաքապետարանում, ըստ երևույթին, քնած են...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուվրը սպառնում է դատի տալ Մարին Լը Պենին՝ նախընտրական տեսահոլովակում թանգարանի պատկերն օգտագործելու համար
Լուվրը սպառնում է դատի տալ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, քանի որ նրա՝ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
10:28
Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի  թվում բացասական եզրակացություն կտա ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
10:23
Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա
«Գազ չկա»։ Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա։ Խնդրի առաջ կանգնած քաղաքացիներն ահազանգում են, նախ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Նենսի Փելոսին և Սիմոնյանը համակարծիք են՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել Մինսկի խմբի հովանու ներքո
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի...
Աղբյուր` Panorama.am
10:11
ԱԺ նիստը 20 րոպե ընդմիջվեց
Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքները: Հենց նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 20 րոպե...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ
SMM-ը նոր մասնագիտությունների շարքում ամենապահանջվածն է, ամենաքննարկվողը, ցանկացած մարդ իրեն մի քիչ SMM-մասնագետ  է զգում։ Այնպիսի...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Ով կփոխարինի Լեվոն Յոլյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի անսպասելի...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Ինչ ցուցմունք է տվել Արտակ Դավթյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի հրամանի պատճառով հարսնացուներն ու փեսացուները չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ:...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Տպավորություն է, թե կառավարության անդամները Փաշինյանի ստրուկներն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Փաստ». Դասախոսների զգալի մասը հավատարիմ են մնալու իրենց հայացքներին և չեն պատրաստվում անցնել իշխանությունների «թրի տակով»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Արագածոտնի նորանշանակ մարզպետը նոր կարգեր ու բարքեր է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլև...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի թիմը խորհրդարանը վերածել է «մսուր-մանկապարտեզի»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, միշտ էլ ամեն ինչ արել է անլրջացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Միանձնյա որոշողը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Փաշինյանն իր քաղաքական թիմին հրահանգել է ռեսթարթ անել տարածքային կառույցները և պատրաստվել սահմանադրական հանրաքվեի
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
09:40
Գագիկ Ծառուկյան. Այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարին
«Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին»։
Աղբյուր` Panorama.am
09:30
Ձյուն, բուք, մերկասառույց. Ճանապարհները՝ ժամը 9։00-ի դրությամբ
Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածին բուք է։
Աղբյուր` Panorama.am
09:25
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրն է
379թ. նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին։
Աղբյուր` Panorama.am
09:09
Նիկոլոզ միտրոպոլիտն առաջարկել Է Սաակաշվիլիին մեկուսացնել Ջավախքում
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին Վրաստանի կառավարությանն առաջարկում է երկրի երրորդ նախագահին տնային կալանքի տակ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Տարվա բառը՝ առաջնագիծ
Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է  «Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Պապիկյանը բավականին տարօրինակ վարքագիծ էր դրսևորում. Տիգրան Աբրահամյան
«Պապիկյանը կատարելագործում է իր նախորդների ոչ մի տեղ չտանող գործելաոճը՝ ՊՆ-ն վերածելով փակ կառույցի»։
Աղբյուր` Panorama.am
23:17
Երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}