Նաիրա Զոհրաբյան. Ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն
ԱԺ «Բարագավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է.
«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն և իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլևս այլանդակություն է։
Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ մեսենջերը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որևէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։
Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, և իմ որևէ օգտահաշիվ քրքրելու և այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։
Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։
Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։