Մակունցը հետամուտ է լինելու
«Պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները, բնականաբար, ընդունելի չէին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։
Լիլիթ Մակունցը նշեց, որ Սարուխանյանն արդեն ներողություն խնդրել է, իսկ մնացյալ հարցեր խմբակցության ներսում են լուծում ստացել։
«Հարցի շուրջ խոսել ենք պարոն Սարուխանյանի հետ, ես նորից եմ ասում՝ այդ հարցերը քննարկվել են և հարթվել, քանի որ պարոն Սարուխանյանը ներողություն է խնդրել»։
Ըստ Մակունցի խոսքի՝ Սարուխանյանը արտահայտություն է արել, որը ունեցել է արձագանք. «Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովին. այս առումով հարցը դարձել է առաջնային, ամառվա ընթացքում իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում եմ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել ԱԺ-ում։
Ես հետամուտ եմ լինելու, որ հարցը քննակվի ԱԺ-ում։ Դրան պետք է գնալ, որ էթիկայի հանձնաժողովը կարողանա նմանատիպ հարցերը քննարկել»։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը՝ կապված Մարալիկի ծննդատան փակման հետ, լայն քննարկման առարկա էր դարձել Նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ մեկնաբանել էր Հովսեփյանի գրառումը՝ «1.Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով, 2.Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել էր Սարուխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին