Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:
Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանը, ազատվելով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ