Հայկական անձնագիրը՝ աշխարհի ամենագրավիչ անձնագրերի 81-րդ հորիզոնականում
Henley&Partners շվեյցարական ընկերությունը թարմացրել է անձնագրերի գրավչության վարկանիշը: Ցանկի նոր տարբերակը հրապարակվել է ընկերության կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 81-րդ տեղը: Հայկական անձնագիրն առանց մուտքի արտոնագրի թույլ է տալիս մուտք գործել 62 երկիր:
Վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի գնալ 116 երկիր, իսկ Ադրբեջանը՝ 76-րդը, որի քաղաքացիները կարող են 67 երկիր ճանապարհորդել առանց վիզա։ Ռուսաստանի Դաշնությունն էլ 51-րդ հորիզոնականում է. ռուսական անձնագիրն առանց վիզայի ձևակերպման թույլ է տալիս մուտք գործել 118 երկիր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են այցելել 191 երկիր։ Երկրորդ տեղում Սինգապուրն է (190 երկիր), երրորդում՝ Գերմանիան և Հարավային Կորեան (երկուսն էլ ՝ 189-ական երկիր):
Վարկանիշը հիմնված է տեղաշարժման ազատության ինդեքսի վրա, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրի քաղաքացին քանի պետություն կարող է այցելել առանց վիզայի կամ այն պարզեցված կարգով ստանալու դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ