ԱՄՆ-ն կնվազեցնի Իրաքին օգնությունը` զորքերի դուրսբերման պահանջի դեպքում. ԶԼՄ-ներ
Միացյալ Նահանգները նախատեսում է կրճատել Իրաքին ռազմական օգնությունը, եթե երկիրը որոշի դուրս հանել ամերիկյան զորքերը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների էլեկտրոնային նամակագրությունը:
Հրապարակման համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Իրաքին ռազմական օգնության կրճատումը 250 միլիոն դոլարով, այն դեպքում, եթե Բաղդադը հետ ուղարկի ԱՄՆ զինված ուժերին: Բացի այդ, վարչակազմը քննարկում է տնտեսական և ռազմական այլ օգնության կրճատում ևս:
Բաղդադում, սակայն, այս հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Հիշեցնենք, որ Բաղդադում Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրաքյան պառլամենտը ընդունեց բանաձև, որը օրենքի ուժ չունի, և պահանջում էր դուրս բերել ամերիկյան զորքերը երկրից: Ավելի ուշ նամակ է ուղարկվել Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատարին, որտեղ խոսվում էր զորքերի դուրսբերման նախապատրաստման մասին, բայց Պենտագոնը ասում է, որ նամակը միայն «նախագիծ» է: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ամերիկացիները Իրաքը լքելու ծրագրեր չունեն:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Բաղդադից փոխհատուցում կպահանջի Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու դեպքում
- Թրամփը Իրաքին սպառնում է դեռևս չտեսնված պատժամիջոցներով
- Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր