Դալայ Լաման խորհուրդ է տալիս՝ ինչպես հաղթահարել կյանքում հիասթափությունը
Ցանկությունների վերլուծությունը թույլ է տալիս Ձեզ լինել իրատես, հասնել Ձեր ուզածին և, որպես արդյունք, չհիասթափվել, ափսոսանք և զայրույթ չզգալ չկատարված հույսերից։ Այս մասին ասել է Դալայ-Լաման՝ նախօրեին Հնդկաստանի Բոդհգայ քաղաքի կառավարման ինստիտուտում՝ «Հին հնդկական մտքի կարևորությունը» դասախոսության ժամանակ: Այս մասին գրում է Ria-ն։
«Մեր միտքը մեծապես գտնվում է տգիտության ազդեցության տակ: Մեր որոշ սպասելիքներ իրական չեն, մյուսները՝ ճշմարիտ չեն, ուստի պետք է վերլուծել, երբ ուզում ես ինչ-որ բանի հասնել», - ասում է Դալայ-Լաման։
Հաջող վերլուծության համար հոգևոր առաջնորդը խորհուրդ է տալիս դիտարկել ցանկության առարկան բազմաչափ տեսանկյունից:
«Եթե ենթարկվում եք զգացմունքներին և նայում եք առարկային միայն մեկ անկյունից, ապա իրականություն չեք կարող տեսնել: Հետևաբար, նախ պետք է հանգստացնել Ձեր միտքը, բերել այն չեզոք վիճակի, այնուհետև վերլուծել: Այդ ժամանակ Ձեր մոտեցումը կլինի իրականությանն ավելի արձագանքող: Եթե Դուք ունենաք այդպիսի մոտեցում, ապա կարող եք հասնել ձեր ուզածին», - եզրափակել է Դալայ-Լաման:
Ըստ նրա, շատ են ցանկությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և եթե ջանքեր գործադրեք, դա նույնպես դեմ կլինի իրականությանը, և չեք հասնի Ձեր ուզածին, կզգաք հիասթափություն, ափսոսանք և զայրույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր