Կադիրովը բուժման կուրս է անցնում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կդիրովը բուժման կուրս է անցնում, ինչի համար անհրաժեշտ են բժշկական պրոցեդուրաներ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը։
Ավելի վաղ Կադիրովը հանրապետության ղեկավարի պարտականությունները դրել էր Մուսլիմ Խուչիևի վրա։ Որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։
Քարիմովը նշել է, որ Չեչնիայի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է կառավարության ներկայացուցչի վրա ղեկավարի պարտականություններ դնելը Կադիրովի արձակուրդում գտնվելու ընթացքում։
Մամուլի քարտուղարը նաև ասել է, որ առաջին անգամ չէ, որ Խուչիևը պետք է կատարի Չեչնիայի ղեկավարի պարտականությունները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ