Վրաստանում 3 օրով ձերբակալվել է պատգամավորին դավաճան անվանած տղամարդը
Հունվարի 15-ին Վրաստանի Ախալցխայի դատարանը տղամարդուն, որը վիրավորել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավորին, դատապարտել էր 3 օրվա կալանքի։ Այս մասին գրում է Regnum-ը։
«Ես հարբած էի, բայց ուրիշ ոչ մի բան տեղի չի ունեցել: Ես ասացի, որ նա դավաճան է: Նա զանգահարեց ոստիկանություն, նրանք ինձ ձերբակալեցին և ինձ 3 օր պահեցին կալանքի տակ: Չգիտեմ, թե ինչու է նա ոստիկանություն կանչել։ Ես նրան այլ բան չեմ ասել», - լրագրողներին նկարագրել է իրավիճակը Վախթանգ Ռոբակիձեն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Բակուրիանի գյուղում ՝ լեռնադահուկային հանգստավայրի հարևանությամբ: Պատգամավորն իր ընտանիքի հետ ճաշելիս էր եղել ռեստորանում, երբ Ռոբակիձեն մոտեցել էր նրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի վիրավորանքներից, տեղի է ունեցել նաև ֆիզիկական հարձակում, բայց ՆԳՆ-ն գործեր է բացել «Սպառնալիքներ» և «Ոստիկաններին անհնազանդություն» հոդվածներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ