Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: strana.ua-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ դիմումը ներկայացրել է նախագահին և Ռադա:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում արդեն հաստատել են, որ ստացել են վարչապետի դիմումը:
«Ուկարինայի նախագահը ստացել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի ներկայացրած հրաժարականի դիմումը: Երկրի ղեկավարը կքննարկի այդ դիմումը: Քննարկումների արդյունքների մասին նախագահի գրասենյակը կտեղեկացնի»,- հայտարարել են Զելենսկու մամուլի ծառայությունից:
Ալեքսեյ Գոնչարուկն Ուկրաինայի նախագահ էր նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին