ՄԻՊ. Համակարգային կարևորագույն հարց կա, որի մասին խոսվում է, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական
«Ազատությունից զրկման վայրերի հետ կապված խնդիրները բազմաթիվ են: Իհարկե, դրական տեղաշարժեր կան, բայց համակարգային բնույթի խնդիրները բավականին շատ են»,- «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները և ժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկներում համար մեկ խնդիրը բժշկական օգնության, սպասարկման հետ են կապված, նաև ոստիկանության համակարգի կարևորագույն խնդիր է բերման ենթաչկվելու պրոցեսում իրավունքների ապահովման հարցը:
Պատասխանելով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի մասին հարցերին, Ա. Թաթոյանն ասաց. «Մահվան յուրաքանչյուր դեպք, իհարկե, ցավալի է հատկապես քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետությունն ունի անձի կյանքի իրավունքի երաշխավորման պոզիտիվ պարտավորություն: Յուրաքանչյուր դեպքում նախաձեռնել ենք վարույթ, քննարկում, բնականաբար, իմ կողմից սեփական նախաձեռնությամբ»:
ՄԻՊ խոսքով, համակարգային մի կարևորագույն հարց կա, որի մասին խոսվում է, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական:
«Կլինի ինքնասպանություն, թե հիվանդության հետևանքով մահվան դեպք, պատշաճ վերլուծության չեն ենթարկվում: Հատկապես ինքնասպանությունները: Հարցն առավելապես սահմանափակվում է անհատական դեպքերը քննելով և վերջ, մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն, պատճառները վերլուծվեն, դրան նպաստող պայմանները վերհանվեն, համակարգային կանխարգելման միջոցներ ձեռնարկվեն: Սա է կարևորագույն խնդիրը, սակայն մեզ մոտ ամեն ինչ ընթանում է գլխավորապես անհատական մակարդակով»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ իրենց իրավասության շրջանում շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքը՝ նպաստելով այդ դեպքերի կանխարգելմանը:
Հարակից հրապարակումներ`
- «Արմավիր» ՔԿՀ-ում 31-ամյա դատապարտյալը մահացել է
- ՔԿՀ-ում ինքնասպան եղած անձը մեղադրվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ. Գոյունյան
- «Արմավիր» ՔԿՀ-ում 19-ամյա կալանավորի ինքնասպանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
- «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին