Սվերդլովսկի շրջանում հայտնաբերել են 0,5 կգ քաշով զմրուխտ
Մարիինսկի հանքավայրում (Ռոստեկի պետական կորպորացիայի մի մաս) հայտնաբերվել է 0,5 կգ զմրուխտ, որի արժեքը կազմում էր 55 հազար դոլար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հանքավայրի տնօրեն Եվգենի Վասիլևսկին հայտնել է, որ զմրուխտը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին. «Այն արժեքավոր է, բարձրորակ։ Վերամշակման և հանքարդյունաբերության ընթացքում քարը չի, տուժել, ինչն էլ գնահատելի է: Զմրուխտի քաշը 496 գրամ է, իսկ գինը՝ մոտ 55 հազար դոլար»։
Նշվում է, որ հետաքրքրվածներ արդեն իսկ կան զմրուխտով։
«Ըստ մասնագետների ՝ հայտնաբերված զմրուխտը հազվագյուտն է: Ըստ գույնի, այն պատկանում է առաջին կատեգորիայի: Հանքափորները քարը հայտնաբերել են 260 մ խորության վրա»,- նշվում է նյութում։
Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում հանքում հայտնաբերվել է չորս բարձրորակ քար: Բացի 0,5 կգ քաշով զմրուխտից, արդյունահանվել են հանքաքարեր, որոնց քաշը կազմել է 80, 174.9 և 264 գրամ: Նրանց արժեքները համապատասխանաբար գնահատվում են 8,8 հազար դոլար, 19,3 հազար դոլար և 29,1 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան