Իրավունք 16:02 18/01/2020 Հայաստան

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար

«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու որքան վիրավորներ են արձանագրվել այդ ժամանակ»,-Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, տարբեր միջազգային  իրավապաշտպան  կազմակերպություններ նշում են 150-200 զոհի մասի, ադրբեջանական որոշ աղբյուրներ, փորձագետներ՝ մոտ 100 զոհի մասին, հայկական փորձագետների մի մասը՝ 300-450 զոհի մասին, հնչել է նաև մի քանի հազարի մասին:

«Ցավոք սրտի, ոչ ադրբեջանական հետաքննություն է  տեղի ունեցել, որպեսզի քիչ թե  շատ պաշտոնական աղբյուրով իմանանք հստակ քանակի մասին, ոչ էլ մենք փորձագիտական լուրջ հետազոտություններ ենք արել, որպեսզի կարողանանք գոնե վերապրածների պատմածների, տարբեր փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հստակ քանակ արձանագրենք: Զուտ իրավական առումով մեծ տարբերություն չկա, քանի որ ակնհայտ է, որ նպատակ կար հայերին բնաջնջելու և հայերի հետքը վերացնելու Բաքվից»,- ասաց Ա.Բեգլարյանը:

Նա նշեց, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի ավելի հստակորեն փաստաթղթավորեն Բավքի ջարդերի, ընդհանրապես ադրբեջանահայության կոտորածների հետևանքները, այդ փաստաթղթավորումը  կօգնի բազմաթիվ այլ հարցերում՝ և կանխարգելման, և պատժիչ աշխատանքների, և հետևանքների վերացման առումով:

Ա. Բեգլարյանի խոսքով, տարբեր փորձագետների հետազոտությունները, գնահատականները ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթ համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանությունը  կանխելու և պատժելու մասին կոնվենցիայով  ցեղասպանության հանցագործության սահմանմանը. «Այդ պատճառով հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»:

Նա ասաց, որ միջազգային հարթակներում անելիք ունեն քաղաքական  և հատկապես իրավական գնահատականի առումով: Ա. Բեգլարյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախը զգալի թվով փախստականների են ապաստան տվել, այսօր փախստականները, ադրբեջանահայության ներկայացուցիչներն ինտեգրվել են մեր հասարակություններում, բայց նրանք դեռևս տարբեր հետևանքներ են կրում, Հայաստանն ու Արցախը փաստացի  միայնակ մնացին նրանց խնդիրների լուծման բեռի տակ:

«Եթե  Հայաստանը փոքր աջակցություններ ստացել է միջազգային հանրության կողմից, Արցախն ամբողջովին միայնակ էր մնացել միջազգային չճանաչվածությամբ  պայմանավորված կամ պատճառաբանությամբ: Բոլորս էլ հասկանում ենք, որ  տարածքի քաղաքական և իրավական կարգավիճակը որևէ ազդեցություն չպետք է ունենա տվյալ տարածքում բնակվող անձնաց իրավունքների պաշտպանության հարցում: Բայց իրականությունն այլ է: Միջազգային հանրությունն այս հարցում էլ ձախողել է, մարդասիրական  աջակցություն չի ցուցաբերել Արցախում բնակվող և, ընդհանրապես, Հայաստանում  ավելի լայն առումով բնակվող փախստականներին: Միջազգային հանրությունը ձախողվել է նաև իրավական գնահատականների և պատժիչ գործողությունների հարցում և առ այսօր ձախողվում է այն ֆոնի վրա, որ մենք տեսնում ենք. ադրբեջանցի փախստականները բավականին մեծ աջակցություն ստացել են տարբեր տարիներին միջազզգային հանրության կողմից»:

Ա. Բեգլարյանը խոսեց նաև Ադրբեջանում հայատյացության մասին՝ նշելով, որ վերջին տարիներին կրկին ադրբեջանական իշխանությունները սկսել են օգտագործել հայատյացությունն իրենց և ներքաղաքական, և արտաքին քաղաքական նպատակներով:

Նրա կարծիքով, պետք է առավել հետևողական լինել,  որպեսզի փախստականների ու ներքին տեղահանվածների իրավունքների հարցն ավելի լուրջ կերպով տեղ գտնի հակամարտության կարգավորման գործընթացում,  նաև պետք է խորքային ու համապարփակ հետազոտություն կատարել, քանի դեռ ուշ չէ, որպեսզի հետևանքները գիտական կերպով գնահատեն, դրանք հիմք դարձնեն հետագա պատժիչ և կանխարգելիչ աշխատանքների համար: 

«Ադրբեջանը եթե ցանկանում է հակամարտության կարգավորում, երկարատև կայունություն, խաղաղություն, ինչպես նշում են, պետք է առերեսվեն իրենց անցյալի հանցագործություններին, լրջագույն կերպով հետաքննեն այս հանցագործությունները, ներառյալ Բաքվի ջարդերը, պատժել կազմակերպիչներին, իրականացնողին, պատասխանատվություն ստանձի այս ջարդերի հետևանքների համար: Ադրբեջանը միանշանակ պետք է պատասխանատվություն ստանձի հայատյացության քաղաքականության համար: Սա իրենց շահերից է բխում, այլապես ատելությունն իրենց դեմ է  դուրս գալու»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Նա նշեց, որ միջազգային հանրությունը խնդիր ունի և կանխարգելելու հայատյացության քաղաքականությունը, նաև իրավական գնահատականներ տալու ադրբեջանահայության  բռնագաղթմանը, ադրբեջանահայության կոտործաներին, զանգվածային այլ իրավախախտումներին, խնդիր ունի մարդասիրական աջակցություն ցուցաբերելու, որպեսզի փախստականները, ներքին տեղահանված անձիք որոշ չափով հաղթահարեն այս բռնաճնշումների և բռնագաղթի հետևանքները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}