«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային ցենզը նվազեցնել
Ազգային ժողովն այսօր քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Պատգամավորը առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված տարիքային շեմը նվազեցնել։ Ըստ Վաղարշակ Հակոբյանի՝ խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված՝ 30 տարին լրացած լինելու պահանջը չափազանց բարձր տարիքային շեմ է նմանատիպ պաշտոնների համար։
Նա առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնեն 25 տարին լրացած անձինք, ինչպես նաև առաջարկում է խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը նվազեցնել մինչև երեք տարի։
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ սա վերաբերում է բոլոր գերատեսչություններին, որոնք ունենք խորհրդականի հաստիք։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ