Իրավունք 19:55 20/01/2020 Հայաստան

Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ  փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով),  ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է՝
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և, նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։

Այնուհետև, Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի (այսուհետ, նաև՝ Քննիչ) կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։

Բացի այդ, քննիչի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցությունները քրեական գործով որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել և չեն կարող դրվել, իսկ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում։

Հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան,

- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները:
-

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները:

- ՀՈՐԴՈՐՈՒՄ Է  իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:25
Բակո Սահակյան. Արցախում նախատեսվող ծրագրերը հավակնոտ են
Բայց միանգամայն իրատեսական
Աղբյուր` Panorama.am
11:17
Տնտեսագետ. «Տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող». Փաստ
Տնտեսությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2345 մարդ
ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ փետրվարի 22-ին տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ  երկրում կորոնավիրուսից մահացել է 2345...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս....
Աղբյուր` Panorama.am
10:44
Գյումրի-Աշոցք ճանապարհին մեքենան 25 մետր գլորվել է ձորը, վարորդն ու 3 ուղևորը հոսպիտալացվել են
Փետրվարի 21-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքրաշեն-Թորոսգյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:34
Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ
Ռուսական ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
10:26
Սպիտակում մեքենան գլխիվայր շրջվել է
Փետրվարի 22-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-իժամը 09:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ռուզաննա Ոսկանյանը՝ ԲԾԻԳ տնօրենի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մարդիկ մտավախություն ունեն ՏԸՀ-ներում ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում խնդիրներ կունենան. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ընկերներ, Տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Ժողովուրդ». Վրացական փորձն ուսումնասիրելը բավարա՞ր է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ. Գերմանիայում հանդիպումների ժամանակ տվել է անորոշ պատասխաններ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաև միջազգային հանրության...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». Մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան և գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Չնայած նոր Սահմանադրություն ունենալը վաղուց էր որոշված, սակայն իշխանությունների ծրագրերը շեղվեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել...
Աղբյուր` Panorama.am
09:35
«168 Ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ
«168 Ժամ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Իրանում գտնվող հայաստանցիներին դեսպանությունը հորդորում է տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ
Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին
Աղբյուր` Panorama.am
09:22
Կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում կբեմադրվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:09
Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Լիբանանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Այս մասին  հաղորդել է Al Jazeera հեռուստաընկերությունը `վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին նշում է Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը
Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
22:52
AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար
AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար։ Իր կայքում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման
Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
20:21
«Թվիթերը» կբացահայտի քաղաքական կեղծ գրառումները
«Թվիթերը»  նախատեսում է կեղծ գրառումների համար հատուկ գծանշաններ ներկայացնել, որը թույլ կտա տարբեակել  քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}