Դավոս 2020 հոբելյանական ֆորումի օրակարգի կենտրոնում Էկոլոգիան է
Վաղը՝ հունվարի 21-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում բացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնական թեման լինելու է էկոլոգիան և նրա հարակից խնդիրների ամբողջ շարքը: Այս մասին գրում է euronews-ը։
Չնայած ֆորումի բնապահպանական օրակարգը հայտարարված էր, մոլորակի պաշտպանները ակցիա անցկացրին՝ ուշադրություն հրավիրելու այն բանի վրա, թե ինչպես են խոշոր կորպորացիաները, նրանց կարծիքով, վատթարացնում իրավիճակը:
Ֆորումին սպասվում է առնվազն 3000 լիդերների մասնակցություն, որոնք ներկայացնում են 117 երկրներ: Ֆորումին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վերականգնվող էներգետիկայի հիմնադիր Կլաուս Շվաբը մամուլին ասել է, որ սա որոշակի հույսեր է տալիս, որ Ամերիկայի նախագահը կգա, այստեղ գլոբալ զրույց կունենան նրանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա:
Այս ֆորումը հոբելյանական է լինելու, այն անցկացվում է 50-րդ անգամ։