Փաստաբանի և վստահորդի խոսակցության գաղտնալսման հետ կապված ՔԿ-ում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
Հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից և կցվել քրեական գործի նյութերին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ