ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրում առկա տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Փաթեթին կողմ քվեարկեց 106 պատգամավոր։
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով նաև պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ակնկալում եմ օրինագծեր, որոնք կբերեն մամուլի հաշվետվողականությանը». Հովհաննիսյան
- ԶԼՄ-ները կազատվեն պետռեգիստրից ինֆորմացիա ստանալու համար նախատեսված տուրքից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին