Հասարակություն 10:57 23/01/2020 Հայաստան

ՀԲՃ. Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին։ Նախաձեռնությունն ահազանգ է հնչեցնում՝ անթույլատրելի համարելով Վայոց Ձորում հանք շահագործելու ուղղությամբ գործընթացները։

Օրենսդիր մարմնի անդամներին ուղղված նամակում ասված է.

«ԱԺ հարգելի պատգամավորներ,

այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։

Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի  ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։
ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում և խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։

Իրավիճակի նկարագրություն

Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ. տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ և մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երևում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ. նոյեմբերի հոդվածում)։

Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։

Մտահոգիչ խնդիրները

• Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռևս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որևէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։

• ՀՀ խայտառակ օրենսդրության համաձայն, եթե ընկերության կողմից ազդակիր նախանշված համայնքը տալիս է իր տարածքում տվյալ գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն (իսկ թե քանի նման «նախնական համաձայնություններ» են ստորագրել համայնքների ղեկավարները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ առանց նույնիսկ համայնքների բնակիչներին դիմելու, կարող եք ինքներդ երևակայել), ապա ընկերությունը դրանից հետո կարողանում է սկսել բնապահպանական թույլտվություն հանդիսացող՝ ՇՄԱԳ փորձաքննության գործընթացները (հայտ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն, ՇՄԱԳ լսումներ և այլն), եթե ընդերքօգտագործման թույլտվությունն արդեն ձեռք է բերել։ Այս նույն խայտառակ օրենսդրությունը չունի որևէ պարտադիր պահանջ, որ ազդակիր համայնքների դիրքորոշումը կարող է այլևս վճռորոշ լինել, այսինքն՝ մնացած բոլոր հանրային լսումների ընթացքում նույնիսկ եթե համայնքները, օրինակ, դեմ արտահայտվեն, ապա դա լիազոր մարմին հանդիսացող Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է միայն ի գիտություն։ Օգտվելով ծայրաստիճան թույլ այս օրենսդրությունից՝ բազմաթիվ անգամներ մերժումներ ստացած Ազատեկի հանքավայրի շահագործման նախագիծը «նոր» տերերի դիմակի ներքո առաջ է բրդվում՝ ենթադրաբար, գոնե նախնական համաձայնություն կորզելու նպատակով։

• Համաձայն «Հետքի» հունվարի 22-ի  հաղորդագրության՝ լսումները պետք է կայանան հունվարի 22-ին Զառիթափում և 23-ին Վայքում։ Բայց Վայքի քաղաքապետարանի կայքում կարդում ենք, որ լսումները կլինեն միայն Զառիթափ գյուղում, հունվարի 23-ին։ Այսինքն, դավադրաբար, լսումները կանցկացվեն ոչ թե անմիջապես ազդեցություն կրող՝ Վայք քաղաքի բնակիչների հետ, այլ Ազատեկից ավելի մեծ հեռավորություն ունեցող՝ Զառիթափի ու դրա հետ խոշորացած գյուղերի բնակիչների հետ։ Շատ կարճ տևողությամբ իրազեկման պարագայում տեղի են ունենալու գործունեություն չունեցող, կասկածելի սեփականատիրությամբ ընկերության կողմից ոսկու հանքարդյունահանման հայտի շուրջ իրավական ուժ ունեցող գործընթացներ, որոնք կարող են սկիզբ դնել ընդերքօգտագործման լիցենզավորման գործունեության։

• Այժմ, նախկին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի հետ նույն հասցեում գրանցված «նոր» սեփականատեր ունեցող «Վայկ- ինվեստ» ՍՊԸ-ն իբրև ազդակիր համայնք նախանշել է Զառիթափ գյուղը՝ Վայքի բնակիչների արդեն իսկ հայտնի դիմադրությունից խուսափելու համար (նորաստեղծ ընկերության սեփականատերերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքի» հունվարի 22-ի՝ «Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար» հոդվածում)։ Ազդակիր համայնք ընտրելու նման կամայական հնարավորությունը, որ օրենսդրությամբ տրված է շահագրգիռ մասնավոր ընկերություններին, բազմիցս հանգեցրել է աղետների ու միջհամայնքային սուր կոնֆլիկտների Հայաստանի տարբեր տարածքներում և ակնհայտորեն, այս դեպքում նույնպես, հղի է նման վտանգներով։

• Նորելուկ ընկերության կողմից նման կայծակնային արագությամբ հանքի շահագործման նախագիծը հանրային լսումների ներկայացնելը, հնարավոր է, նոր գործընթացների միջոցով հնի արատավոր հետքերը վերացնելու և բուն ազդակիր համայնքի կամքին դեմ՝ իրենց ուզածին հասնելու փորձ է։

• Ինչպես նախկին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին  ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թեև այս մեկ օրինակն այս պահին ամենից հրատապն է, այնուամենայնիվ, միակը չէ: Նույնպես և այսօր՝ հունվարի 22-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Աջափնյակ վարչական շրջանում բազալտի և տուֆի հանքավայր շահագործելու մասին հանրային լսումներ, որտեղ իրավիճակը շատ նման էր վերը նկարագրվածին:

Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}