Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի ընթացքը և վերացնի պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով գերմանական «Spiegel» պարբերականին։
«Ոչ, ես երբեք չեմ բացառում, որ մարդիկ կարող են փոխել իրենց մոտեցումը և ճանաչել իրականությունը: Կարևոր չէ մեզ համար՝ ով նստած է Սպիտակ տանը: Կարևոր է, թե ինչպես են նա վարվում: Թրամփի վարչակազմը կարող է շտկել իր անցյալը, վերացնել պատժամիջոցները և վերադառնալ բանակցություններ սեղան. մենք դեռ բանակցությունների սեղանի շուրջ ենք, նրանք են հեռացել», - ասել է Զարիֆը՝ պատասխանելով հարցին, թե Իրանը պատրա՞ստ է բանակցել ԱՄՆ-ի հետ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Նշենք, որ 2018-ին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից և վերահաստատել է Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին