Գերմանիայի դաշնակիցը կոչ է արել վերացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Սաքսոնիայի վարչապետ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշնակից Մայքլ Կրետչմերը կարծում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անիմաստ են, ուստի դրանք պետք է չեղարկվեն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը։
Նա նշել է, որ երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները ռուսական կողմի հետ, ուստի պատժամիջոցները պետք է հանվեն:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա է պատճառը, որ պատժամիջոցները պետք է վերացվեն », - ասել է Կրետչմերը:
Նա շեշտել է, որ պատժամիջոցները վատ ազդեցություն են թողնում գերմանական տնտեսության վրա և հանգեցնում են «մարդկանց միջև օտարման»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ