Քաղաքացին ոստիկաններին է հանձնել 78 փամփուշտ և ուսումնական 1 նռնակ
Հունվարի 24-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի 3-րդ շենքում փամփուշտներ է գտել: Այս մասին տեղեկանում ենք police.am-ից։
Նշված վայր մեկնած ոստիկաններին քաղաքացին տեսանելի վայրից ներկայացրել է տարբեր տրամաչափի 78 փամփուշտ և ուսումնական 1 նռնակ։
Ներկայացված զինամթերքը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ