Իրանական ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքի կենտրոնում
Կասպիական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Բանդեր-Մահշեհր քաղաքի փողոցում։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ ինքնաիռը թռիչք է կատարել Թեհրանից տեղական ժամանակով առավոտյան 6․44-ին։ Ինքնաթիռում եղել է 130 մարդ։
Համացանցում հայտնվել են ինքնաթիռի արտակարգ վայրէջքից տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ուղևորները դուրս գալիս ինքնաթիռից։
Վիրավորների մասին հաղորդումներ դեռևս չկան։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ