Էդմոն Մարուքյան. Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ
Ստրասբուրգում գտնվող ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է այսօր Հայաստանում տեղի ունեցած միջադեպերին, երբ մեկը մյուիս հետևից ոստիկանություն բերման ենթարկվեցին հասարակական, քաղաքական գործիչներ։
«Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։ Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում»,-գրել է Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Գնում եմ ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարից բացատրություն պահանջելու. Ռ.Մելիքյան
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
- Բռնի գործողությունների մեջ ինչ-որ հեռու գնացող բան կա. Կոնստանտին Տեր-Նակալյան
- Իրավական համակարգում վարչապետը որևէ աջակցություն չունի. Մալյան
- Արթուր Դանիելյանի ճեպազրույցը՝ իր և Ազատ Ադամյանի ազատ արձակումից հետո
- Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
- Ռուբեն Մելիքյան. Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
- Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ