Վարչապետ. Բանակի օրն առանձնահատուկ է հնչում «դուխով» կարգախոսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու Հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նախքան Վարդենիս հասնելը, նա հանդիպեց Գեղարքունիքի մարզի Մեղամասար խոշորացված համայնքի բնակիչներին: Նա բոլորին շնորհավորեց հայոց հաղթանակած բանակի 28-րդ տարեդարձի առիթով:
«Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ մեր բոլորիս ունեցած հպարտությունը ամեն տարվա, ամեն ամսվա, ամեն շաբաթվա ու ամեն օրվա հետ ավելի աճելու է իրար հետ աշխատանքով, մեր երեխաներին մեր փոխանցած արժեքներով, մեր անցյալի և ապագայի նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ մեր հավատարմությամբ:
Այսօր Բանակի օրն առաձնապես այս կարգախոսն առանձնահատուկ է հնչում՝ դուխով, ժողովուրդ ջան, դուխով»,- ասաց նա:
Վարդենիսում վարչապետին էին միացել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ: Այնտեղ էր նաև պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին ուղիղ եթերում
- Ղազինյան. Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
- Բանակը լինելու է առավել քան ուժեղ. Դավիթ Տոնոյան
- Գարեգին Երկրորդ. Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին