Պոմպեոն Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Սիրիայում խաղաղության բացակայության համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և պաշտոնական Դամասկոսը խոչընդոտում են հաշտեցմանը Սիրիայի հյուսիսում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, նա գրել է իր Twitter-ում:
«Ռուսաստանի, իրանական ռեժիմի, «Հըզբոլահի» և Ասադի ռեժիմի ցինիկ գործողությունները ուղղակիորեն խոչընդոտում են հաշտության հաստատմանը Սիրիայի հյուսիսում», - գրել է նա:
Պոմպեոն ավելացրել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այդ «բարբարոսական գործողությունները» և հանդես գալիս անհապաղ հաշտեցման դիրքերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ