Հասարակություն 12:35 28/01/2020 Հայաստան

«Բա հրամանատարական կազմի հետ այսպե՞ս են վարվում»

Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերից մի քանի տասնյակ սպաներ եկել են Երևան՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում վերապատրաստման դասընթացներ անցնելու համար։ Նրանցից տասնմեկը քննությունների արդյունքում կտրվել են։

Հունվարի 21-ին մյուսներին շնորհավորել են ընդունվելու առթիվ, ապա սկսել են դասերը։ Այդ ընթացքում Արցախից ու Հայաստանի  մարզերից սպաներն իրենց ընտանիքներին տեղափոխել են մայրաքաղաք, վարձով բնակարան գտել, երեխաների դպրոցները փոխել։

Panorama.am-ի խմբագրություն զանգահարած սպաներից մեկը պատմում է՝ չորս օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասի գնալուց հետո, երբ իրենց անունները ներառված են եղել մատյանում, տեղյակ են պահել՝ ևս 17 սպա ցածր բալերի պատճառով կտրվել է, ուսումը շարունակել չի կարող։ Կտրվածների թվում է նաև խմբագրություն զանգահարած զինվորականը։

«Բայց նման որոշում լինել չի կարող, մեզ ոչ ոք չի ասել, թե անցողիկ շեմն ինչքան է։ Վերջ ի վերջո մենք եկել ենք վերապատրաստման, գործող զինվորական ենք, կարելի էր վերաքննություն նշանակել։ Սա անհիմն որոշում է»,-դժգոհում է զինվորականը՝ նշելով, որ նախորդ տարիներին մեկ առարկայից անբավարար, մեկից՝ բավարար ստացածները վերապատրաստում անցնելու հնարավորություն են ունեցել։

17 կտրվածներից 12-ը հունվարի 26-ին գնացել են պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հանդիպում պաշտպանության նախարարի կամ փոխնախարարի հետ, մինչ այդ հանդիպել էին համալսարանի ղեկավարի հետ։

Ոչ նախարարը, ոչ փոխնախարարը նրանց չեն լսել, կադրերի վարչության պետն է մոտեցել, լսել, որևէ հստակ բան չեն ասել, ապա ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նրանց հետ խոսել, տեղեկացրել, որ նախարարը որոշումը չի փոխել։

Խնդրի վերաբերյալ ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսեորում բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Խմբագրության զրուցակիցն ասում է. «Մեզ ասում են, ինչո՞ւ եք ընտանիքները բերել։ Բա որ չընդունվեիք։ Ես էլ պատասխանում եմ, եղբայր, եթե ես քննությունը տայի, հաջորդ օրը դուք ինձ ասեիք, չեք ընդունվել, ես չէի բերի իմ ընտանիքը։ Բայց ինձ շնորհավորել են, ասել են՝ ընդունվել ես, անունս մատյանում եղել է, երեք օր դասի եմ նստել, բարձր առաջադիմություն եմ ունեցել, կարգապահ եմ եղել։ Սնունդ եմ վերցրել, մի խոսքով, լիարժեք ընդգրկված եմ եղել  դասապրոցեսում։ Ես էլ զանգել եմ ընկերոջս, խնդրել եմ Արցախից ընտաիքս բերել է Երևան, այնտեղ վարձած տունն էլ հանձնել եմ»։

Գործող սպան նշում է, մինչ այս պահը ոչ համալսարանի որոշումն է ստացել, ոչ էլ՝ զորամասից ծառայության ներկայանալու ծանուցում։ Զորամաս անպայման կգնա, հակառակ դեպքում քրեական գործ կհարուցվի։

Իսկ խնդրի մասին ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալու համար, ինչպես իրեն տեղեկացրել են, ԶՈՒ ԳՇ պետը ցանկանում է տույժի ենթարկել։

«Գիտե՞ք՝ մենք ավելի շատ ինչից ենք վիրավորված։ Առաջնագծում ծառայող սպաներ ենք, խնդիր կա, ուզում ենք նախարարին տեսնել, ինքը մեզ ասի՝ ոչինչ սխալ է եղել, գնացեք, հաջորդ անգամ եկեք, այսինքն սրտացավ մոտեցում տեսնենք։ Բայց ոչ նա եկավ, ոչ տեղակալը։ Հրամանատարական կազմի հետ կարելի՞ է նման կերպ վարվել։ Համալսարանից ասում են՝ ուր ուզում եք գնացեք, նախարարությունից էլ չեն ընդունում։ Երբ սկսում ենք մեր ձայնը բարձրացնել, զանգում են ասում՝ լռեք, թե չէ տույժի կենթարկվեք»,-ասաց նա։

Երևան հասած սպան ասաց՝ կօգտվի առիթից, այսօր այցելելու է Եռաբլուր՝ պատերազմում ընկած ընկերների շիրիմներին, կմասնակցի բանակի օրվան նվիրված միջոցառումներին՝ իհարկե չմոռանալով արհամարհված լինելու, իր ձայնը լսելի դարձնել չկարողանալու, ոտնահարված իրավունքների մասին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:18
Գրիգորյան. Բեռների փոխադրման հետ կապված խնդիրները պայմանավորված չեն գործընկերների հետ մեր հարաբերություններով
«Բեռնափոխադրման հետ կապված պրոբլեմներ եղել են ու դեռ կլինեն, բայց չեն կրի համակարգային, սահմանափակային բնույթ, զուտ մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ահազանգում է.  «Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար...
Աղբյուր` Panorama.am
16:00
Նույնականացման օպտիմալ տարբերակը գտնելու դեպքում չգրանցված աշխատողները օժանդակություն կստանան
«Շատ ակտուալ, բայց միաժամանակ շատ պրոբլեմատիկ հարց է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
15:52
ԲՏԱ-ն՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օնլայն կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ինչպե՞ս է կատարվում կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորությունը
«Կյանքի իրավունքը, առողջությունն ու անվտանգությունն այնպիսի արժեքներ են, որ չենք կարող անտեսել և թեթևամիտ մոտենալ»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Ո՞ր պարագայում Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա
«Իհարկե, դրա մասին մտածում ենք։ Կանխիկ դրամն այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ է, բայց այստեղ հարցը հետևյալն է, թե ինչքան ինտենսիվ կարող...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
15:16
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
15:08
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
15:00
Գերմանիան օրական կթեստավորի 200,000 մարդու՝ ըստ Հվ․Կորեայի հաջող փորձի
Գերմանիան պլանավորում է օրական 200,000 մարդու թեստավորում իրականացնել`հույս ունենալով կրկնօրինակել Հարավային Կորեայի հաջող փորձը՝ վարակի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում:  Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
14:54
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Տեղեկացնում են կառավարությունից ու միաժամանակ հիշեցնում,  որ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել. Բագրատյան
«Պետք է ոչ թե կորոնավիրուսային հիվադության հետևանքով մահացած անձի, այլ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձի դիահերձում...
Աղբյուր` Panorama.am
14:41
Առանց դիահերձումի ինչպե՞ս է հաստատվելու մահվան պատճառը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կառավարության հաստատած տնտեսական ու սոցիալական բնույթի ութ գործիքները
Կառավարության այսօրվա  նիստում հաստատվել է 3 միջոցառում, մոտ ժամանակներում կիմպլիմենտացվեն, ապրիլի 1,2,9 վերջնաժամկետներով։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն
Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշմամբ հաստատված ութերորդ միջոցառումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
13:58
ԱՄՆ կարգավորող մարմինը մալարիայի դեմ դեղամիջոցը հաստատել է կորոնավիրուսի բուժման համար. France 24
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։...
Աղբյուր` Panorama.am
13:55
ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի
«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռուսաստանը նախազգուշացնում է․ Կորոնավիրուսը ծերերի վարակ չէ, վարակվում են նաև դեռահասներն ու երիտասարդները․ RT
Մոսկվայի իշխանությունները ահազանգ են հնչեցնում երիտասարդների շրջանում Covid-19- ի լուրջ դեպքերի վերաբերյալ, նշելով, որ թոքերի արհեստական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչը հետաձգելու օգտին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (պառլամենտ) քվեարկել է՝  կորոնավիրուսի պատճառով գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու օգտին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:42
Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը»,-խորհրդարանում, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Դավիթ Սամվելյանի նոր վիպակը՝ սիրո և վարակիպ պատմության մասին
«Զգուշացեք, դռները չեն փակվում»
Աղբյուր` Panorama.am
13:22
Հայաստանում նախորդ շաբաթ արտակարգ դեպքերի հետևանքով 12 մահ է գրանցվել
Մարտի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2...
Աղբյուր` Panorama.am
13:14
Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների մասին խնդրահարույց հարցերը պատասխան են պահանջում օրինագծն ընդունելուց առաջ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, որ նախկինում զբաղեցրել է  ԱՆ Անձնական տվյալների...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
«Քննարկում ենք շատ կարևոր օրենք, որով սահմանափակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն
Կառավարությունն արտահերթ նիստում քննարկեց ու հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը, որի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսանկյունից կարծում եմ այս նախագիծը ձգտում է 0-ի». պատգամավոր
  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընդունելով, որ արտակարգ դրության ժամանակ կարևոր է վարակվածների տեղորոշումը, բայց անհասկանալի է 14 օրվա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}