Սարատովի մարզում ՃՏՊ-ի հետևանքով զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են
Հունվարի 28-ին, ժամը 19:00-ին, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում ս. թ. հունվարի 27-ին, ժամը 12:45-ին Սիզրան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 372-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՃՏՊ-ի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Վանիկ Ք., ծնված 1998 թ.) տեղում մահացել է: Զավեն Ք.-ն (ծնված 1996 թ.) և Արամայիս Ք.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են Կրասնոարմեյսկու շրջանի ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին