Ալեն Սիմոնյանը չի գրանցում հեռախոսազանգերը և «ունի տեղեկություններ»
Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այլևս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ընկերներ չեք: Նա ասաց. «Ինքը հայտարարեց, որ այլևս ընկերներ չենք, և այդ հայտարարությունից հետո ես կարծում եմ ... »,- պատասխանեց Սիմոնյանը:
Նրա համար անսպասելի էր Ա. Վանեցյանի հայտարարությունը: Ա. Սիմոնյանի գնահատմամբ, դա նրա կողմից շատ մեծ սխալ էր:
Հարցին՝ ունե՞ք փաստ, որ ձեզ հետ հեռախոսազրույցում առաջարկում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ համագործակցություն, նա պատասխանեց, որ իր հեռախոսազրույցները չի ձայնագրում:
Լրագրողների հարցին՝ այն փաստը, որ Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ իշխանությանը չի՞ անհանգստացանում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը չի կարող անհանգստացնել, որովհետև նա ոչ ունի քաղաքական անցյալ, ոչ ունի քաղաքականությամբ զբաղվելու փորձ, և այո, իմ ունեցած տեղեկություններով, ունի մեծ գումարներ: Բայց նոր Հայաստանում գումարով որևէ բան չի լուծվում, իսկ այն մարդիկ, ովքեր մնացել են հին Հայաստանում, մնալու են հին Հայաստանում և այնտեղ էլ ավարտեն»:
Հարցին՝ հնարավո՞ր է գործընթաց սկսել պարզելու, թե որտեղից նրան այդ գումարները, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դա ինձ չի վերաբերվում: Ես քաղաքական մասով պատասխանատու եմ: Թե որտեղից է այդ գումարը... մարդը կարող է աշխատել է, հալալ լինի, ինչ ասեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը
- Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան
- Վանեցյան. Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը