Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել Է մատակարարել F-35-երը կամ վերադարձնել դրանց համար վճարված գումարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 29-ին լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների գնման հետ կապված իրադրությանը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից պահանջում են կամ ավարտել այդ սպառազինության մատակարարումները, կամ վերադարձնել պարտավորագրի շրջանակում դրանց համար արդեն վճարված գումարը:
Նա հիշեցրել Է, որ S-400 ռուսական զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ գործարքն ավարտված Է, և դրա վերանայումը քննարկման առարկա չէ Անկարայի համար:
«Եթե ԱՄՆ-ը F-35 կործանիչների հարցում չփոխի գործելակերպը, ապա Անկարան կամ կփնտրի կործանիչների մատակարարման այլ աղբյուրներ, կամ ինքը կստեղծի դրանք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը