Իրաքում շարունակվում են բախումները
Իրաքի հարավում գրանցվել են բախումներ ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև: Իրաքի շիա հոգևոր առաջնորդ Մուքթադա էլ Սադրը դադարել է աջակցել ցուցարարներին։ Այս մասին գրում է Ամերկայի Ձայնը։
Իրաքի իրավապահները փորձում են ճնշել հակակառավարական ցույցերը երկրի հարավում, սակայն բախումները Բաղդադում և այլ քաղաքներում շարունակվում են:
Ուրբաթ օրը Իրաքի շիա հոգևոր առաջնորդ Մուքթադա էլ Սադրը դադարեցրեց իր աջակցությունը հակակառավարական ցույցի մասնակիցներին, ինչը հանգեցրեց բախումների ուժեղացմանը և նոր զոհերի:
Բողոքի ցույցի մասնակիցների թվում են շատ երիտասարդներ և պատանիներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են անվտանգության ուժերի հետ բախումներին: Բողոքի ցույցի մասնակիցներն ասում են, որ այդ քայլին իրենց դրդում է հուսահատությունն ու երկրի անհուսալի վիճակը:
Շուրջ 16 երկրների դիվանագետներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Վերջիններս ենթարկվում են բռնաճնշումների ու հետապնդումների:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը