Լոգարանում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի
Հունվարի 30-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով: Լոգարանի հատակին հայտնաբերվել է Մարինե Մ.-ի (ծնված 1989 թ.) դին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը