Միհրան Պողոսյան.ՀՔԾ-ն գաղտնի կերպով ինֆորմացիա է տրամադրել լրատվական միջոցին
«Դատելով նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դրան, ակնհայտ է որ սա մի ամբողջ շղթայի հերթական մասն է կազմում՝ կապված Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի մասին հարցին, մասնավորապես, որ խախտվել էր գաղտնիության սկզբունքը:
Նա նշեց, որ այս գործողություններն ապացուցում են այն փաստը, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական և անձնական հետապնդում, այստեղ քրեական հետապնդման մասին խոսել չի կարելի:
Փաստաբանի խոսքով, Սահմանադարական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն նույնիսկ այն դատավորների նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այդ հետապնդումն ու վարույթը պետք է իրականացվեն ծայրահեղ գաղնիության պայմաններում, նույնիսկ Հատուկ քննչական ծառայության քննիչը այդ մասին նախազգուշացրել է փաստաբաններին, որպեսզի նախաքննական գաղտնիք չհրապարակվի:
«Մինչդեռ տեսնում ենք, որ իշխանության քմահաճույքներին համաձայն, ՀՔԾ-ն հանդիսանալով այս ճնշումների, յուրացման փորձերի կատարման համակատարողներից մեկը, գաղտնի կերպով ինֆորմացիա է տրամադրել լրատվական միջոցին, ինչի արդյունքում պատրաստվել է տվյալ ռեպորտաժը, ինչը խոսում է այդ ճնշումների աննախադեպ և քաղաքական բնույթի մասին»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նա ասաց, որ այսօր քննիչից պարզաբանումներ են պահանջել:
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի» ՀԿ. Ստիպված ենք արձանագրել, որ ՀՔԾ-ն գործում է բացառապես քաղաքական պատվերի և մեկ անձի ամբիցիաների բավարարման շրջանակում
- ՍԴ նախագահի փաստաբանը հարցեր է առաջադրել ՀՔԾ-ին քննիչին
- «Մեդիա Պաշտպան». Հանրային Հեռուստաընկերությունը վերածվել է վարչապետ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի
- Աղասի Ենոքյան. Կանխեք այս խուժանությունը
- Ամրամ Մակինյան. Բացատրություն եմ պահանջում հասարակական գործիչներին բերման ենթարկելու հիմքերի մասին