Քաղաքական 10:13 30/01/2020 Հայաստան

Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում. Միքայել Մելքումյան

«Հուսով եմ և կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում»,-այս մասին նախօրեին ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամների մանդատների վիճարկման հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ։

Մելքումյանը նշեց, որ վեհաժողովում ձևավորվող օրակարգերը չպետք է անընդհատ կրկնվող լինեն և ունենան արհեստական բովանդակություն։

«Տվյալ դեպքում Ռուսաստանի պատվիրակության հետ կապված  քննարկման հարցը պետք է շատ հստակ  և կոնկրետ ձևակերպվի, չստացվի այնպես, որ մենք ամեն օր քննարկում ենք այն։
Գիտեք, որ շուրջ 5 տարի ռուսական պատվիրակությունը բացակայում էր, և այո, ջանքեր գործադրվեցին, որպեսզի նա վերադառնա, և ի թիվս այլ խնդիրների՝ շատ կարևորագույն հարց էր նաև այն, որ Ռուսաստանի ժողովուրդը կարողանար օգտվել Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտներից։

Ես չեմ թաքցնում, որ տարբեր պատվիրակությունների անդամների մեջ ունեմ քաղաքական գործընկերներ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի պատվիրակության մեջ, ովքեր պարկեշտ, սկզբունքային մարդիկ են։ Բայց ես հարցի քննարկումը դիտում եմ այնպես, որ ցանկացած երկիր իր ազգային, պետական շահերը պաշտպանելու ժամանակ չպետք է դրանք կտրուկ հակադրության մեջ դնի նաև այլ ժողովրդավարական արժեքների, ինստիտուտներ հետ։

Այսինքն՝ ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը։
Մենք բոլոր պատվիրակությունների համար պետք է ապահովենք նորմալ աշխատանքային պայմաններ և չընկնենք ծայրահեղութունների մեջ։ Այո, մենք պետք է մեկ անգամ քննարկենք հարցը, ավարտենք և անցնենք մեր կառուցողական գործունեությանը, այլապես ես, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ կարող եմ այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը նաև վիճարկել։ Չէ՞ որ մենք այստեղ տարբեր հարցեր ենք քննարկում, բայց շատ հարցեր արդյունավետ լուծում չեն ստանում։

Նորից եմ կրկնում՝ չպետք է հակադրել տվյալ երկրի ազգային, պետական շահերը ժողովրդավարական արժեքներին։ Եվ իհարկե, սա չպետք է հասցնել երկու երկրների, երկու ժողովուրդների միջև քսենոֆոբիայի մակարդակին։ Սա այն է, ինչ մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ կապված. բանը հասել է նույնիսկ նրան, որ ավելի չեզոք համարվող մշակութային ոլորտում ունենք խնդիրներ։ Խոսքը հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի և Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջև միջադեպի մասին է։ Վերջինս հրաժարվել էր Դրեզդենի օպերային բալի բացման ամենամյա արարողության ժամանակ երգել Ռուզան Մանթաշյանի  հետ, որի պատճառով հայ երգչուհու հրավերը չեղարկվել էր։ Ասում են, որ այս խնդիրը հավանաբար լուծվել է. Այդուհանդերձ նման խայտառակություն չպետք է հանդուրժել, և անհրաժեշտ է մեր բողոքի ձայնը բարձրացնել, հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

Հայտնի խոսք կա. ասում են՝ որոշ դեպքերում ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ժողովրդից: Մենք այսօր պետք է շատ արդյունավետ քննարկումներ կատարենք, դրանք պետք է բխեն բոլոր ժողովուրդների, պետությունների շահերից, և կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը, պետք է շատ հանդարտ առաջ անցնենք, և, իհարկե, տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ։
Կարծում եմ՝ մենք պետք է գնանք ա'յս ճանապարհով»,- հայտարարեց  Մելքումյանը։

Նշենք, որ զեկույցի քննարկումից հետո տեղի ունեցած քվեարկությամբ Վեհաժողովը հաստատել է ՌԴ պատվիրակության մանդատները՝ 96 կողմ, 44 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}