Նաիրիա Զոհրաբյան. Զարհուրելի է, ըստ Ալիևի, ժողովրդավարությունը խնձոր չէ
Այսօր ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։ ԵԽԽՎ-ում հայստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի Խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը։
Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները եւ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը։
Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիևին, ով հայտարարել է, թե ժողովրդավարություն խնձոր չէ, որ գնաս շուկա եւ հեշտությամբ գնես։
«Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ»,-ընդգծել է նա իր խոսքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը