Կրկին «օպտիմալացում» կառավարությունում՝ միաձուլվում են ՊՈԱԿ-ներ
Կառավարությունը որոշում է ընդունել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու վերաբերյալ:
Նախատեսվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում, հիդրոերկրաբանական տեղեկատվությունների կազմում և տրամադրում, ստորերկրյա ջրերի հանքավայրերի տեղամասերում ստորերկրյա ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում, հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում, մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և տեղեկատվական ծառայությունների մատուցում, աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:
Վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ակնկալվում է ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը և շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդրումը։
Գործադիրը նաև որոշում է ընդունել իր նախկին՝ 2017 թ. մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» 534-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ըստ հիմնավորման՝ առկա կարգավորումները մասնակիցներին կարող են հնարավորություն ընձեռել բուն աճուրդի անցկացման փուլում ձեռք բերել հակամարցակցային համաձայնություններ: Փոփոխությունները պայմանավորված են աճուրդի անցկացման փուլում մասնակիցների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների ձեռքբերման ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը