Իրավունք 19:22 31/01/2020 Հայաստան

Շիրակի մարզում ավելացել են նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների, իրավապահ մարմինների և պետական այլ մարմինների գործակցության արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող գործոնները, քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման վիճակն ու արդյունքները:

2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1422  դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Վերջինս պայմանավորված է մի կողմից մարզի դատախազության նախաձեռնությամբ հանցագործությունների և դրանց բացահայտման հաշվառման առավել արդյունավետ կառուցակարգերի ներդրմամբ, մյուս կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճով, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ, ինչպես նաև առանձին հանցատեսակների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործադրած ջանքերի ոչ բավարար արդյունավետությամբ:  Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%՝ նախորդ տարվա 65,6%-ի դիմաց:  

Հանցավորության աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կտրվածքով: Դրան նպաստել են կոռուպցիոն հանցագործությունների, ավտոմեքենաներից կատարված գույքի հափշտակության դեպքերը:

Չնայած դրան՝ որոշակիորեն ավելացել են նաև ծանր(11,1 %-ով) և առանձնապես ծանր (23,1 %-ով) հանցագործությունները:  Հատկանշական է, որ  առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ավելացել է մոտ 14.4 տոկոսային կետով՝ 2018թ.-ի 37,5 %-ի դիմաց 2019թ.-ին կազմելով 51,9 %: Նախորդ տարի արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։

Չնայած ավելացել են ճանապարհատրանսպորտային հանագործությունները, սակայն արձանագրվել է մահվան ելքով ՃԵ կանոնների խախտման դեպքերի 14,3%-ով նվազում:

2019թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 453 դեպք` նախորդ տարվա 433-ի դիմաց: Սակայն այս պայմաններում 5-ով կամ 5,5%-ով նվազել է բնակարանային գողությունների քանակը՝ 2018թ. 91 դեպքի դիմաց 2019թ. կազմելով 86 դեպք: Ընդ որում՝ այս հանցագործությունների բացահատումը կազմել է 34.8 տոկոս՝ 2018թ. 28,6%-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարում մարզում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, այս հանցագործության տեսակի համար առավել ռիսկային համարվող տարածքներում տեսախցիկներ տեղակայելու, նշված միջոցառումների իրականացման հարցում ոստիկանության և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Արթուր Դավթյանը հանձնարարել է շարունակել սկսված գործընթացը՝ նաև ուժեղացնելով ոստիկանության պարեկապահակային ծառայությունների հերթապահությունը այն գոտիներում, որոնք ամենաշատն են թիրախավորվում հանցագործների կողմից:

Խորհրդակցության ընթացքում մտահոգիչ են համարվել արձանագրված ավազակության 3 դեպքերը՝ 2018թ. նման բնույթի հանցագործության դեպքերի բացակայության ֆոնին: Դրան հակառակ՝ շոշափելիորեն՝ 70,6%-ով նվազել են կողոպուտի դեպքերը՝  2018թ. 17 դեպքի դիմաց 2019թ կազմելով 5 դեպք։

Մարզի դատախազության կողմից նշանակալի աշխատանք է իրականացվել տարաբնույթ հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքները և պատճառները վերացնելու ուղղությամբ: Պատկան մարմիններին կամ կազմակերպություններին, հիմնականում՝ նախարարներին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, Շիրակի մարզպետին,  բազմաթիվ համայնքապետերին ընդհանուր ներկայացվել է 71 միջնորդագիր՝ 2018թ. 31-ի դիմաց: Դրանց արդյունքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզի դատախազության կողմից 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակում մարզի դատախազության կողմից կատարվել է 467 ուսումնասիրություն (2018թ.-ին՝ 226), որոնցով հայտնաբերվել է խախտման 172 փաստ: Դրանցով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 81 անձ, ինչի արդյունքում կամովին վերականգնվել է մոտ 20մլն ՀՀ դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ: Ուսումնասիրությունների մեծ մասով գործընթացը շարունակվում է 2020թ.-ին:

Դրական գնահատելով ձեռբերված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է վերոնշյալ ուղղություններով դատախազական ներգործության միջոցների նպատակային կիրառման ինտենսիվության ապահովումը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետությունը, քննությունների որակը, բազմակողմանիությունն  ու լրիվությունը, ինչպես նաև դատավարության մասնակիցների իրավունքները մաքսիմալ երաշխավորելու տեսանկյունից ակտիվացնել նաև նախաքննության և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին ցուցումներ, հանձնարարություններ տալու իրավասության կիրարկումը:    

Շիրակի մարզում շոշափելի արդյունքներ են ապահովվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործով 3 անձինք դատապարտվել են: Գոհունակություն հայտնելով հատկապես կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների մարզային կառույցների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի առթիվ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այս գործերով իրականացվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում, դատավարական օրենքի պահանջներին համահունչ, անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների լիարժեքության ապահովմամբ ավարտին հասցնելու, ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցը:

Խորհդրակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկվելն ապահովելուն, ինչպես նաև  քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}