Հունաստանը նախատեսում է ծովային պատնեշ կառուցել՝ գաղթականների հոսքերի կանխման համար
Հունաստանի կառավարությունը ներկայացրել է լողացող ծովային ցանցային պատնեշ՝ կանխելու Թուրքիայից նավարկող միգրանտների հոսքը Էգեյան ծովի կղզիներ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Մենք ուզում ենք տեսնել, արդյոք այն կարող է իրականացվել, և արդյոք այն կարող է աշխատել», - նախօրեին ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:
Այնուամենայնիվ, համաձայն միջազգային ծովային կանոնների, երկիրը պարտավորություն ունի փրկելու ափերին հայտնված միգրանտներին։
2.7 կմ երկարությամբ ցանցային պատնեշը կկառուցվի Լեսբոս կղզու մոտակայքում։ Ցանցը կունենա 50 մ բարձրություն և հագեցած կլինի լուսավորող լույսերով՝ Հունաստանի ծովային սահմանները հստակեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին