Թուրքիայի նախագահն այսօր կայցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ուկրաինա։ Ինչպես գրում է Regnum-ը, Ուկրաինայի այցի ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն գործարար կապերի զարգացումն ու քաղաքական հարցերի լուծումը:
Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի և Ուկրաինայի Բարեկամության խմբի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեսն ասել է, որ թուրքական կողմը գոհ չէ երկրների միջև մոտ 4 միլիարդ դոլարի չափով տարեկան առևտրաշրջանառությունից։
Նա նաև նշել է, որ Թուրքիան հարաբերություններ է պահպանում ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի հետ:
«Մենք փորձում ենք դերակատարում ունենալ որոշ հարցերի լուծման գործում: Եվ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ », - ավելացրեց պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր REGNUM-ը, Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրի Սիբիգան ասել էր, որ Էրդողանի այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր, որի համաձայն Թուրքիան 50 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինայի զինված ուժերին։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան